Հարավկորեական Samsung ընկերությունն ընթացիկ տարվա հունիս-հուլիս ամիսներին կարող է թողարկել 4,3 դյույմանոց էկրանով Galaxy S IV սմարթֆոնը, որը տեխնիկապես ավելի հագեցված կլինի: Այս մասին տեղեկացնում է SamMobile հրատարակչությունը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին:
Ավելի վաղ Նյու Յորքում Samsung-ը ներկայացրել էր 5 դյույմանոց էկրանով և առանց հեռախոսին հպվելու կառավարման հնարավորությամբ նոր Galaxy S IV սմարթֆոնը: Ինչպես սպասվում է, նորույթը շուկայում կհայտնվի ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում:
ԶԼՄ-ների տվյալներով՝ Galaxy S IV մինի-տարբերակի 43 դյույմանոց էկրանի թողունակությունը 540/960 կլինի: Չնայած Galaxy S IV mini անվանմանը` էկրանի չափերով այն կգերազանցի 4 դյույմանոց էկրանով iPhone 5-ին:
Ինչպես գրում է SamMobile-ը, սմարթֆոնի մինի-տարբերակը հագեցած կլինի երկմիջուկային 1,66Գհ հաճախականությամբ պրոցեսորով և կաշխատի Android 2.2.2 Jelly Bean պլատֆորմով: Հրատարակչության տվյալներով՝ Samsung-ը կարող է թողարկել նաև երկու քարտով աշխատող սմարթֆոնի կոմպակտ տարբերակ: Սմարթֆոնի արժեքը ԶԼՄ-ները դեռ չեն հայտնում:











































