ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի 23-ամյա բնակիչ Քրիստոֆեր Ռոբինսոնը Facebook սոցցանցում նկար է հրապարակել, որում նրա ձեռքին մեծ գումար կա, ինչից հետո ոստիկանությունը նրան մեղադրել է ալիմենտների չվճարման մեջ: Այս մասին հայտնում է ABC News-ը:
Միլուոկի շրջանի երիտասարդը մեղադրվում է երեք կետով, որոնք կապված են իր երեք տարեկան որդուն ֆինանսապես աջակցել չցանկանալու հետ: Ռոբինսոնը երեխայի մորը ոչ մի անգամ նյութապես չի օգնել՝ ամեն անգամ դա արդարացնելով այն հանգամանքով, որ իր եկամուտն առանց այդ էլ շատ ցածր է: Գումարը, որը նա պետք է վճարեր նախկին ընտանիքին, կազմում է ամսական 150 դոլար:
Մեղադրանքների հաստատման դեպքում նրան 11 տարվա ազատազրկում է սպասվում:









































