«Ժառանգության» առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի նամակին վաղը գրավոր կպատասխանի: Այս մասին այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի մեկնարկից առաջ հայտարարեց Ր.Հովհաննիսյանը:
Ներկայացնելով անելիքները նա նշեց, որ վաղը ժամը 20:00 հրապարակում պաստառի վրա միասին կդիտեն Հայաստան-Չեխիա խաղը: Ր.Հովհաննիսյանը հայտարարեց քաղաքացիական բաց խորհդի երկրորդ նիստի մեկնարկը: