Sunday, 05 07 2026
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ

Առաջիկա ծառատունկին մայրաքաղաքում նախատեսվում է տնկել 32 հազար ծառ և թուփ

Մարտի 23-ին և 24-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում կազմակերպված սանմաքրման աշխատանքների հետ կապված`հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, հանձնարարվել է հետևողական աշխատանք տանել և ամենօրյա հսկողություն իրականացնել համալիր սանմաքրման կարիք ունեցող վայրերում մաքուր և պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ: Նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն է հայտնել շաբաթօրյակի աշխատանքներին ակտիվորեն մասնակցություն ցուցաբերած բոլոր կառույցների աշխատակիցներին:

Մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքներին անդրադառնալով` բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ առաջիկայում անցկացվելիք ծառատունկին տնկվելու է 32 հազար ծառ և թուփ: Կամո Արեյանը, փոխանցելով քաղաքապետի հանձնարարականը, նշել է, որ լայնամասշտաբ ծառատունկը պետք է ընդգրկի մայրաքաղաքի նախկինում անտառային համարվող և ոռոգման ցանցով ապահովված բոլոր գոտիները:

Հանձնարարվել է ակտիվացնել հեղեղատարների մաքրման աշխատանքները` անձրևների ժամանակ հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով:

Վթարային վիճակում գտնվող էլեկտրասյուների վերականգնման աշխատանքների ընթացքի հետ կապված` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում, ըստ առաջնահերթության, փոխվել է 32 էլեկտրաասյուն: 2013-ին նախատեսված ծրագրերով վթարավտանգ էլեկտրասյուների վերականգնման և փոփոխման աշխատանքները շարունակվելու են:

Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ ամենօրյա հսկողություն է իրականացվում ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման և դրանց հետևանքների վերացման, ինչպես նաև շինհրապարակների հարակից տարածքների մշտական մաքրության և պատշաճ տեսքի ապահովման ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող թեժ գծերի աշխատանքների վերաբերյալ` վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ համապատասխանաբար ստացված 180 և 96 հեռախոսազանգերով բարձրացված հարցերի մեծ մասին տրվել են դրական պատասխաններ, մի մասն էլ ընթացքի մեջ է:

Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ մարտի 8-ից ապրիլի 7-ը հայտարարված «Ձեզ համար, կանայք» անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում նախորդ շաբաթվա ընթացքում համաբուժարաններ է դիմել 470 կին, ընդ որում, 238-ը՝ գինեկոլոգիական խնդիրներով, նրանցից 38-ը ուղեգրվել է վիրահատման:

Արտաքին կապերի վարչության պետը ներկայացրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ԼՂՀ կատարած այցի շրջանակում Ստեփանակերտի քաղաքապետի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների և երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների խորացման և փոխշահավետ համագործակցության նպատակով ավելի վաղ ստորագրված համաձայնագրի շրջանակում տարբեր ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերի ընթացքը: Նաև զեկուցվել է, որ երևանյան գործընկերների հետ փորձի փոխանակում իրականացնելու և աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով Երևանում է Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից ձևավորված աշխատանքային խումբը` քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանի գլխավորությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում