Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 24-ին, ժամը 20.00-ին, Սանկտ-Պետերբուրգ-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանից բերման է ենթարկվել 1941 թ. ծնված Աիդա Պ.-ն, որը մարտի 13-ից հետախուզվում էր վաշխառության մեղադրանքով: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են Ոստիկանությունից:








































