Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն ավարտեց ելույթները Թբիլիսիի Եվրոպայի 2013թ. առաջնությունում:
84 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Շահինյանը բրոնզե մեդալի համար պայքարում գերազանց գոտեմարտ անցկացրեց Բուլղարիայի ներկայացուցիչ Հրիստո Մարինովի դեմ և հաղեց ընդհանուր 3:0 հաշվով:
Այսպիսով` հունահռոմեական ոճի ըմբշամարտում Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալներ նվաճեցին Արթուր Շահինյանն (84կգ) ու Վաչիկ Եղիազարյանը (120 կգ), իսկ 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը նվաճեց ոսկե մեդալը:







































