Բելգիայի ազգային հավաքականի ավագ Վենսան Կոմպանին կարող է մասնակցել աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Մակեդոնիայի ընտրանու դեմ հանդիպմանը:
«Մանչեսթեր Սիթի»-ի պաշտպանն ապաքինվել է ձկնամականի վնասվածքից, ինչի պատճառով բաց է թողել շուրջ 2 շաբաթ:
Արդեն 3 օր է Կոմպանին մարզվում է ազգային հավաքականի կազմում: Մակեդոնիայի և Բելգիայի ընտրանիների հանդիպումը, հիշեցնենք, կկայանա երեքշաբթի` մարտի 26-ին:








































