Վերջերս կատարված հետազոտությամբ պարզվել է, որ շատ թեյ խմելը առաջացնում է ոսկորների հազվագյուտ հիվանդություն, ինչպես նաև ատամների թափվելու պատճառ դառնում: Սակայն դրան կարող է հանգեցնել միայն ամենօրյա չափից ավելի թեյախմությունը: Վերջին ժամանակներս բժիշկներին ավելի շատ հիվանդներ են դիմում մեջքի ստորին հատվածի, ձեռքերի ու ոտքերի ցավերի բողոքներով: Հենրի Ֆորդի հիվանդանոցի մասնագետները իրականացրել են ռենտգենյան ուսումնասիրություն և մեջքի ողերում հայտնաբերել ոսկորների խտացում:
Հետազոտողները կասկածել են, որ հայտնաբերված ֆլյուրոզ հիվանդությունը կապված է ֆտորի՝ չափից ավելի օգտագործման հետ: Հենց այդ նյութն է առկա թեյում, ինչպես նաև խմելու ջրում: Դրա հետ մեկտեղ ֆտորի չափը օրգանիզմում մի քանի անգամ գերազանցում է նորման:
Հիվանդությունը տարածված է Չինաստանի ու Հնդկաստանի որոշ շրջաններում, որտեղ ջրում բարձր է ֆտորի մակարդակը: Այն հազվադեպ է հանդիպում ԱՄՆ-ում և Եվրոպայում:










































