Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր աշխատանքային շրջայց է կատարել քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցով, որտեղ ընթանում էին Գյումրի գետակի հունի մաքրման աշխատանքներ:
Գետակը, որն իրենից ներկայացնում է նաև սելավատար, աղբի կուտակման պատճառով սկսել էր լուրջ վտանգ ներկայացնել շրջակայքի համար:
Ծանոթանալով իրականացվող աշխատանքներին` քաղաքապետ Սամվել Բալասանյանը կարևորել է Գյումրի գետակի և քաղաքի մյուս սելավատարի մաքրման աշխատանքները հնարավորինս արագ և որակով անցկացնելու անհրաժեշտությունը:









































