Միլանի «Ինտեր»-ի ղեկավարությունը պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել թիմի ավագ Խավիեր Ձանետիին: Արգենտինացի ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Սակայն միլանյան ակումբի ղեկավարները չեն ցանկանում հրաժարվել վետերանի ծառայություններից:
Football Italia-ի տեղեկությունների համաձայն` առաջիկա օրերին «Ինտեր»-ը նոր պայմանագիր կառաջարկի Ձանետիին, որի պայմանները դեռևս չեն հրապարակվում:
Նշվում է, որ ակումբը պատրաստվում է երկարաձգել նաև Վալտեր Սամուելի պայմանագրի ժամկետը, ով հունիսին կարող է ազատ գործակալ դառնալ:








































