Մի խումբ բրիտանացի բարձրաստիճան ֆինանսիստներ ժամանել են Կիպրոս՝ խորհրդատվություն տրամադրելու կղզային պետության ղեկավարությանը բանկային համակարգը աղետից փրկելու համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով հունական ԶԼՄ-ներին:
Սոցիալիստ-տեխնոկրատների խումբը գլխավորում է Թոմ Սկոլարը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի խորհրդականը, Համաշխարհային բանկում Մեծ Բրիտանիայի նախկին ներկայացուցիչը, որը ներկայում աշխատում է բրիտանական գանձարանում: Բրիտանական կողմից Սկոլարը մասնակցել է «Մեծ քսանյակի» հանդիպումների ֆինանսական մասի նախապատրաստմանը:
Ֆինանսիստները կղզի են ժամանել այն ժամանակ, երբ խորհրդարանը հավանություն է տվել բանկային համակարգի վերակառուցման և համերաշխության ազգային հիմնադրամի ստեղծման կառավարության ծրագրին:
ԶԼՄ-ների տվյալներով՝ կիպրական բանկերում ավանդներ ունեն 60 հազար բրիտանացիներ:











































