Կանբերայի ոստիկանությունը դիմել է բնակիչներին՝ խնդրելով օգնել գտնելու յուտարապտորի քանդակը: 3 մետր երկարությամբ և 1.6 մետր բարձրությամբ քանդակը Դինոզավրերի ազգային թանգարանից անհետացել է մարտի 22-ին: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Շաբաթվա սկզբին թանգարանի աշխատակիցները տարածքի բարեկարգման աշխատանքների ժամանակ ապակե մանրաթելերից պատրաստված երկու դինոզավրերի քանդակները դուրս են բերել փողոց՝ դրանք թողնելով անուշադրության մատնված: Կորուստը նրանք հայտնաբերել են մարտի 22-ի առավոտյան:
Գողոնի արժեքը մեծ չէ՝ 2400 դոլար, այդ իսկ պատճառով ոստիկանությունը ենթադրում է, որ այն գողացել են ոչ թե իրացնելու, այլ կատակելու համար:









































