Տրանսպորտի արդիականացման համար գոլորշու կիրառման գաղափարն առաջացել է դեռևս 17-րդ տարում: Առաջին շոգեքարշը ստեղծվել է 1763 թվականին՝ ֆրանսիացիների կողմից: Այն նախատեսված էր առանց ռելսերի ուղիղ ճանապարհով տեղաշարժման համար:
Իրադրությունն արմատապես փոխվում է 19-րդ դարի սկզբին, երբ անգլիացի գյուտարար Ռիչարդ Տրևիտիկը ստանում է շոգեքարշի արտոնագիրը: Նա ապացուց, որ շոգեքարշի անիվների և հարթ ռելսերի շփման ուժը բավարար է, որպեսզի լոկոմոտիվն իր հետևից բեռնված վագոններ քարշ տա:Այս մասին հայտնում է Calend.ru-ն:
1804 թ. Տրևիտիկն իրականացնում է ռելսային շոգեքարշի առաջին փորձարկումը՝ 10 տոննա երկաթ տեղափոխելով 9 մղոն հեռավորության վրա: Շոգեքարշի առաջին փորձին մասնակցել է 70 ուղևոր:Այն շարժվել է 5 մղոն/ժամ արագությամբ:






































