Ուկրաինական հայտնի դուետ Պոտապն ու Նաստյան վերածվել են 70-ամյա ծերունիների: Հենց այդպես մենք կարող ենք տեսնել նրանց նոր «Միասին» երգում:
Այսպես, Պոտապն ու Նաստյան հանդես են գալիս այն մարդկանց դերում, ովքեր ինչ-որ ժամանակ շատ հայտնի են եղել և չեն կարողանում այդ մասին մոռանալ մինչև խոր ծերություն:
Հուսահատված նախկին աստղերը դեռահասներին առևանգում են, փակում նկուղներում և ստիպում խաղալ իրենց երկրպագուների դերը: Պոտապին կարող ենք տեսնել հրացանը ձեռքին, իսկ Նաստյային՝ ճիպոտով:
Դատելով լուսանկարներից՝ տեսահոլովակը խոստանում է հետաքրքիր ու արտասովոր լինել:










































