Ամերիկյան դերասանուհի և երգչուհի Հիլարի Դաֆն ուրախացրել է երկրպագուներին հերթական անձնական լուսանկարով: Այս անգամ նա ցուցադրել է իր դաջվածքը: Դերասանուհին ձախ ձեռքի դաստակին կարմիր սիրտ է դաջել, իսկ ամբողջ գործընթացն ուղիղ կապով ցուցադրել է Twitter-ում՝ ամրապնդելով իր պատմությունը լուսանկարներով: «Ամեն ինչ լցված է սիրով…»՝ այսպիսի գրառում է արել Դաֆը դաջվածքի լուսանկարի տակ:
Այս դաջվածքը դերասանուհին արել է հանրահայտ Shamrock սրահում: Հիլարիին աջակցելու համար եկել են նրա ընկերները և ավագ քույր Քելին: Սակայն Դաֆի տրամադրությունը փչացրել են պապարացիները: Նրանք այնքան են հոգնեցրել դերասանուհուն, որ Հիլարին այդ մասին գրել է իր միկրոբլոգում՝ չամաչելով կոպիտ արտահայտություններից:












































