Քիմ Քարդաշյանը եթե ձանձրանում է, ապա դա գեղեցիկ է անում: Այստեղից էլ գալիս է հղիների համար ոչ հարմար զգեստները, «դաժան» կոսմետիկ պրոցեդուրաները, իսկ հիմա էլ՝ արտաքինի հետ նոր փորձարկումները:
Օրեր առաջ Քիմն «Ինսթագրամում» տեղադրել է կոնտակտային լինզաներով իր լուսանկարները: Քարդաշյանը չի կարողացել իրեն զսպել և փորձել է միանգամից չորս զույգ կոնտակտային լինզա: Աչքերի տարբեր գույների՝ կապույտի, մոխրագույնի, մոխրակապտավունի և կանաչի հետ ապագա մայրն ընտրել է տարբեր կերպարներ, դիմահարդարում և աքսեսուարներ:
«Այնքան լավ է հետևել, թե ինչպես եմ ես փոխվում աչքերի տարբեր գույների հետ»,- գրել է նա՝ խոստանալով լրջորեն մտածել աչքերի գույնի մասին:









































