Thursday, 25 06 2026
Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ

Խոշոր ավտովթարի մեղավորը ՊԵԿ աշխատակիցն էր

 Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 22-ին, Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի Նոր Խարբերդի Ամառանոցներ 24 փողոցի բնակիչ, 37-ամյա Համբարձում Հովհաննիսյանը, վարելով Mercedes ML մակնիշի 33 TL 461 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Արտաշատ խճուղու Այնթափ գյուղի վարչական տարածքում բախվել է Երևան քաղաքի Ն. Տիգրանյան փողոցի բնակիչ, 33-ամյա Զորիկ Պողոսյանի վարած «Վազ 21-09» մակնիշի 19 ՍՍ 683 համարանիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով «Վազ 21-09-ի վարորդ Զ. Պողոսյանը և Mercedes ML-ի ուղևոր, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ 6-րդ փողոցի բնակիչ, 33-ամյա Արման Վիրաբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ ուղևորներից 1 հոգի էլ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո գնացել է տուն։

Ըստ տեղեկությունների, Mercedes ML-ի վարորդ Հ. Համբարձումյանը աշխատում է Պետական եկամուտների կոմիտեում։

Երեկ՝ մարտի 22-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 20:00-ի սահմաններում Երևան-Արտաշատ խճուղու Այնթապ գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes ML մակնիշի 33 TL 461 համարանիշի և «ՎԱԶ 21-09» մակնիշի 19 ՍՍ 683 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել 12/15 խանութի պատին, այնուհետև գովազդային վահանակին, իսկ «ՎԱԶ 21-09»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատար առվակի մեջ:

Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել էին հիվանդանոց:

Վթարի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ:

Տեղում էր նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Սասուն Սարգսյանը:
Վիրավորներին առաջինը օգնություն էին ցուցաբերել գյուղացիները:

Ժամանել են  նաև ՀՀ Արատակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքի քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Կարճ ժամանակում դեպքի վայր էին ժամանել «ՎԱԶ 21-09»-ի ապահովագրական «Ռոսգոստրախ» ընկերության արագ արձագանքման խմբի ներկայացուցիչները, իսկ Mercedes ML-ի ապահովագրական ընկերության ներկայացուցիչները, ովքեր «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունից են, երկու ժամից ավելի չէին բարեհաճել ժամանել վթարի վայր, ինչից հետո ճանապարհի նշված վայրում խցանումը վերացնելու նպատակով քննիչի հանձնարարականով՝ մեքենաները տեղափոխվել էին Մասիսի բաժին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում