Monday, 29 04 2024
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը նպատակ ունի ազդել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա. քաոսային վիճակ է ստեղծում
Հրդեհ է բռնկվել տան տանիքում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բերքաբերի մոտ տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը

Վիճակագրությունը ցույց է տալիս Հայաստանին մեկնված ձեռքը

Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ Ռուսաստանից ներդրումները Հայաստանում նվազել են 12 անգամ: Դա կիսամյակային տվյալներով: Նույն տվյալների համաձայն, կրկին ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում ավելացել են միայն ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Արաբական Էմիրություններից ներդրումները:

Այս պատկերը շատ խորհրդանշական է Հայաստանի տնտեսության և ընդհանրապես՝ աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին: Ռուսաստանից գերկախված Հայաստանի տնտեսությունը հայտնվել է ծանր վիճակում, և իրավիճակը ինչ-որ իմաստով փրկում են Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից և թվարկված մյուս երկրներից, հիմնականում արևմտյան կամ էլ արևմտյան թրենդի ենթակա պետություններից արված ներդրումները:

Այդ ներդրումներն են, որ, օրինակ, օգնել են կայուն պահել ֆինանսատնտեսական շուկան և ռուսական ռուբլու, նաև Ռուսաստանի տնտեսության փլուզման, արտահանման էական կրճատման պայմաններում թույլ չտալ Հայաստանի ֆինանսատնտեսական փլուզում: Այդ ներդրումներն են, որ Հայաստանի տնտեսությանը դեռ թույլ են տալիս շնչել՝ այն դեպքում, երբ հիմնական շնչուղիները՝ ռուսական ուղղությունը, խցանված է:

Այս խորհրդանշական պատկերը Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերների, խնդիրների, թիրախների, անհրաժեշտ նպատակների և ուղղությունների վերանայման հրամայականի խտացված պատկերն է արտացոլում: Անզեն աչքով տեսանելի է, որ Հայաստանը կանգնած է արտաքին տնտեսա-քաղաքական վերակողմնորոշման հրամայականի առաջ, ընդ որում՝ այստեղ խոսք անգամ չի կարող լինել մի ենթակայությունից մյուսին անցնելու մասին:

Այստեղ խոսքը պետության տնտեսությունը փրկելու մասին է, ռուսական կործանվող կամ ժանգոտող նավի հետ չկործանվելու կամ չժանգոտելու հրամայականի մասին: Ավելին՝ այդ նավն իր ծավալներով ու հանքահումքային ռեսուրսներով դեռ կարող է ինչ-որ չափով իներցիայի շնորհիվ նավարկել, Հայաստանը դրա հնարավորությունը չունի և ավազի մեջ է թաղվելու ավելի շուտ, քան բուն ռուսական նավը: Խնդիրը այստեղ Հայաստանի տնտեսության համար նոր շնչուղիների շտապ որոնումն է, առավել ևս, եթե ակնհայտ է, որ Ռուսաստանի տնտեսության հանդեպ միջազգային պատժամիջոցները, մեկուսացումը շարունակվելու են երկար՝ ուզենք դա, թե ոչ, մեզ դուր գա այդ իրողությունը, թե ոչ:

Իսկ Հայաստանը չափազանց փոքր է այդ իրավիճակի վերանայման վրա ազդեցություն ունենալու համար: Միաժամանակ չափազանց փոքր է, որպեսզի Հայաստանին չվտանգելու համար դադարեցնեն ՌԴ դեմ պատժամիջոցներն ու մեկուսացումը: Հայաստանի փրկությունը հենց Հայաստանի ձեռքի գործն է: Առավել ևս, որ հստակ հայտարարվել է՝ պատրաստ են ձեռք մեկնել Հայաստանին, եթե Հայաստանն ուզում է փրկվել, կամք և համարձակություն ունի չմնալ խորտակվող կամ ժանգոտող նավին կցված, զերծ մնալ ՌԴ դեմ պատժամիջոցների հետևանքով կորուստներից: Ընդ որում՝ պաշտոնական վիճակագրությունը հենց վկայում է, որ ոչ միայն հայտարարության մակարդակով, այլ նաև գործով են արևմտյան երկրները ցույց տվել, որ պատրաստ են մեկնել Հայաստանին անհրաժեշտ ձեռքն ու քաշել դուրս, եթե Հայաստանը ցանկանում է դա: Կիսամյակային տվյալներով՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Կանադայից աճած ներդրումները դրա վկայությունն են, հենց ինչ-որ իմաստով այդ մեկնված ձեռքն են:

Իհարկե, դա խիստ անբավարար է՝ նկատի ունենալով ոչ միայն Հայաստանի կորուստների հնարավոր արեալը, որ առկա է Ռուսաստանի անկման պարագայում, այլ նաև Հայաստանի այլ արտաքին քաղաքական ու տնտեսական խնդիրների առկայությունը, տնտեսական մրցակցությունն Ադրբեջանի հետ: Բայց ավելին արդեն կախված է Հայաստանից, կախված է Հայաստանի շատ պարզ քայլերից՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության ոլորտում: Հայաստանը պետք է լայն թափով, այսպես ասած, վերապրոֆիլավորի իր տնտեսության ռուսական գերուղղվածությունը և կապեր հաստատի բոլոր այլընտրանքային ուղղություններով:

Ընդ որում՝ անկասկած է, որ զուտ տնտեսական կապեր հնարավոր չեն, և այդպիսիք աշխարհաքաղաքական «բնության» մեջ չեն լինում: Տնտեսական այլընտրանքների անհրաժեշտ ծավալով ապահովման, դրանց հասնելու համար գործադրվող ջանքերը պահանջում են քաղաքական հարաբերությունների սերտացում, գործնականացում, առարկայացում, հստակեցում թե՛ արևմտյան, թե՛ չինական և թե՛ իրանական ուղղությամբ:

Ըստ որում՝ իհարկե, այդ ամենը կառուցելով արդեն քաղաքակրթական հստակ կողմնորոշում-դիրքորոշմամբ, բայց ոչ միայն խոսքի, այլ նաև քաղաքակրթական միջավայրի գործնական ձևավորման առումով: Իսկ այդ տեսանկյունից ակնհայտ է, անվիճելի, որ Հայաստանի հնարավոր զարգացման և նաև անվտանգության մակարդակի շարունակաբար ավելացման գրավականը արևմտյան քաղաքակրթական մոդելի ընտրությունն է, որի արդյունավետությունը, որի ունիվերսալությունը ժամանակով փորձված է, ընդ որում՝ տարբեր մշակույթների կրող ժողովուրդների պարագայում:
Դա է Հայաստանի տնտեսական նոր քաղաքականության հրամայականը: Գործնականում Հայաստանի համար չի մնացել տնտեսական քաղաքականությունը նոր աշխարհաքաղաքականությունից կամ կոնցեպտուալ առումով արտաքին քաղաքականության ու անվտանգության նոր ռազմավարությունից սկսելը: Հայաստանի ճգնաժամը վաղուց է, ինչ տնտեսական չէ, այլ աշխարհաքաղաքական: Հետևաբար՝ տնտեսության մեջ լուծումները գործնականում անարդյունավետ են լինելու, եթե չեն սկսվել այնտեղից, որտեղ ճգնաժամի պատճառն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում