Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայացած Ուելսի հավաքականի` Շոտլանդիայի ընտրանու դեմ խաղում «Տոտենհեմ»-ի առաջատար Գարեթ Բեյլը վնասվածք է ստացել:
Մինչ հանդիպումը Բեյլը հիվանդ էր և պարզ չէր, թե կմասնակցի՞ արդյոք նա խաղին: Այնուամենայնիվ, Գարեթը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում:
Հանդիպման առաջին իսկ խաղակեսում Շատլանդիայի ընտրանու ֆուտբոլիստը հարվածել է Բեյլի կոճին, ինչի պատճառով երկրորդ խաղակեսում Գարեթը դուրս չի եկել խաղադաշտ:
Հիշեցնենք, որ նշված հանդիպմանն առավելության է հասել Ուելսի հավաքականը, իսկ հաղթող կողմի գլխավոր մարզիչը փոխարինել է Բեյլին վնասվածքի բարդացումից ապահովագրելու նպատակով: Այնուամենայնիվ` վերջնական որոշում պետք է կայացնեն բժիշկները:





































