Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկները ենթարկվում են իրենց առաջնորդ Աբդուլլահ Օջալանի` զենքը վայր դնելու և Թուրքիայի տարածքից հեռանալու հրամանին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով քուրդ անջատողականների մարտական խմբի ղեկավար Մուրաթ Քարայըլանին:
Հիշեցնենք, որ հինգշաբթի Թուրքիայի հարավ-արևելքում ընթերցվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության հիմնադիր և գլխավոր գաղափարախոս Աբդուլլահ Օջալանի ուղերձը: Իր հայտարարության մեջ նա քրդերին կոչ է արել բանակցությունների սեղանի շուրջ նստել Անկարայի հետ և հրաժարվել անկախության համար պայքարից, որը շարունակվում է շուրջ 30 տարի:








































