Tuesday, 21 05 2024
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը
21:40
Վրաստանում ԱՄՆ պաշտոնյաներին մեղադրել են շանտաժի մեջ
21:30
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանի իշխանությունները չեն ծրագրում ականապատել արևելյան սահմանը
21:20
Պակիստանի բնակիչներին կոչ են արել չլքել տները անոմալ շոգի պատճառով
ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին
Հնդկաստանի խոսուն որոշումը Իրանի առնչությամբ. Հայաստանի ուշադրության հրամայականը
ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին
20:40
Մեծ Բրիտանիան և Ֆինլանդիան Ռուսաստանին հռչակել են գլխավոր սպառնալիք
20:30
Ֆրանսիան 45 ուկրաինացի զինվորի է վարժեցրել «Կեսար» հաուբիցները գործարկելու համար
20:20
ԱՄՆ-ն հայտնել է ԵՄ-ում պառակտման մասին՝ Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման հրամանի պատճառով
20:10
Ուկրաինայում հայտնել են, որ արդեն ավելի քան 3000 դատապարտյալ է դիմել զինված ուժերում ծառայելու համար
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ԵՄ-ն Մոլդովայի հետ պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր է ստորագրել
19:40
Գերմանիային հաջողվել է շուրջ մեկ միլիարդ եվրո հավաքել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համար
Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ պետք է քննարկվի եկեղեցու նկատմամբ հարկային պարտավորությունների կիրառման հարցը
19:20
Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ
19:10
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հասցրած վնասը գնահատվում է 1 մլրդ եվրո
19:00
Չինաստանը կպատասխանի ցանկացած գործողության, որը կխաթարի իր ամբողջականությունը. Չինաստանի ԱԳՆ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
18:45
ԵՄ-ում հաստատել են ռուսական սառեցված ակտիվների եկամուտներն Ուկրաինային ուղղելու ծրագիրը
52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կայացվել բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով
Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է․ Արուսյակ Ջուլհակյան
Ձեր շարժումը անվանեք «Սրբազան դաշինք»՝ Սերժ, Քոչարյան, ՀՅԴ, եկեղեցու որոշ սպասավորներ. Ռ․ Ռուբինյան
Ինչո՞ւ եք հոգեբանական տեռորի միջոցով ուզում դատարկել Կիրանցը. մյուս սահմանամերձ գյուղերը գնացել ե՞ք
Ձեր Ռոբերտ մարգարեն 1.5 տարի առաջ «ավետել» էր՝ սրբազանի կերպարով լաոն պետք է արթնանա
Իրավունք չունեք եկեղեցուց որևէ հավատացյալի վռնդել ու ակնկալում եմ վեհափառի անդրադարձը
Այս օրենքով փաստաբանները անվճար ծառայության համար ստիպված են լինելու վճարել լրացուցիչ գումարներ
18:08
Մեզ հերթական դժոխքի միջով մի’ անցկացրեք, որքան շուտ հեռանաք, այնքան լավ
18:02
Լոնդոն-Սինգապուր չվերթի ժամանակ տուրբուլենտության պատճառով կա 1 զոհ, 30-ից ավելի վիրավոր
ԱԺ նախագահի բազմիմաստ ակնարկը. ինչպե՞ս են անցնում Գաֆարովայի հետ հանդիպումները

Հանրապետություն է ներկրվել աշնանացան ցորենի սուպերէլիտային սերմացու

«Հայաստանի Հանրապետությունում ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի» շրջանակներում «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից Ռուսաստանի Դաշնությունից հանրապետություն է ներկրկվել 40 տոննա աշնանացան ցորենի սուպերէլիտային սերմացուի խմբաքանակը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Սերգո Կարապետյանն օգոստոսի 31-ին այցելել է Մասիսում գտնվող պահեստ և անձամբ հետևել աշնանացան ցորենի սերմացուի բեռնաթափման և բաշխման գործընթացին:

Ներկրված սերմացուն հատկացվելու է Շիրակի, Լոռու, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ցորենի սերմնաբուծությամբ զբաղվող այն ֆերմերներին, որոնք նախկինում ընդգրկված են եղել նշված ծրագրում և ունեն յոթ և ավելի հեկտար ջրովի վարելահողեր: Ներկրված սերմացուից ակնկալվում է ստանալ մեկ հեկտարից նվազագույնը 50 ցենտներ ցորենի բերք: Սերմացուի մի մասը կտրամադրվի «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ին:

Սերմացուն տրամադրվել է շահառուներին 2015 թվականի աշնանացանի աշխատանքները ժամանակին կատարելու, ցանքատարածությունների ու համախառն բերքի ծավալների և գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացման նպատակով: «Ծրագրի շնորհիվ, վերջին հինգ տարիներին սերմնաբուծության ոլորտում մեզ հաջողվել է հասնել բարձր արդյունքների. միայն այս տարի հացահատիկային մշակաբույսերի շուրջ 11 հազար հեկտար լրացուցիչ ցանք է իրականացվել: Ցորենի միջին բերքատվությունը մեկ հեկտարի հաշվով 2014 թվականին ավելացել է 83 տոկոսով, իսկ 2015 թվականին բերքի համախառն արտադրության ծավալները կգերազանցեն նախորդ տարվա մակարդակը»,-նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

Ադրադառնալով հացահատիկի բերքահավաքի աշխատանքներին` նախարարը նշել է, որ դրանք կավարտվեն 10 օրվա ընթացքում, ակնկալվում է, որ այս տարի կգերազանցվեն վերոգրյալ ցուցանիշները: Նախարարը հավելել է, որ ընթացիկ տարում աշնանացան ցորենի պահանջարկը մարզերի կողմից կազմում է 3 875 տոննա:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Մանուկյանը զեկուցել է նախարարին, որ ծրագրով նախատեսված է հանրապետություն ներկրել 1509 տոննա առաջին վերարտադրության և 40 տոննա սուպերէլիտային սերմեր, որից օգոստոսի 31-ի դրությամբ արդեն ներմուծվել է 1300 տոննա առաջին վերարտադրության և 40 տոննա սուպերէլիտային սերմեր: Մնացած խմբաքանակը հանրապետություն կժամանի մինչև սեպտեմբերի 8-ը:

Ֆերմեր Վռամ Գյուլզադյանը, ով արդեն 4 տարի է, ինչ ծրագրի շահառուներից է, հաջողված է համարում այս ծրագիրը և նշել է, որ ձեռքբերված էլիտային սերմացուից հեկտարից միջինը 7 տոննա բերք է ստացել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում