Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ այսօր առավոտյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկման արդյունքում որոշվել է սուբսիդավորել նաև ՓՄՁ-ի սպառած էլեկտրաէներգիայի սակագնի յոթ դրամը:
Ուշագրավ է, որ վարչապետը սուբսիդավորման ժամանակահատված նշեց մինչև Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողով խորհրդակցության ավարտը: Այնինչ նախկինում խոստացան սուբսիդավորել մինչեւ ՀԷՑ-ում աուդիտ իրականացնելու ավարտը, իսկ ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու որոշում դեռ չկա:
Նշենք, որ ՓՄՁ-ի դեպքում սպառելու են մինչև 250 կվ-ի չափով սպառած էլեկտրաէներգիան: