Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ, ԱՄՆ-ը Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) վերաբերյալ կարևոր որոշում է ընդունել, որը ցնծությամբ է ընդունվել Թուրքիայում:
Ամերիկյան ղեկավարությունը թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվելու համար իր «սև ցուցակի» մեջ է ներառել PKK միանգամից 5 առաջնորդների: Խոսքը Ջեմիլ Բայըքի, Դուրան Քալքանի, Ռեմզի Քարթալի, Սաբրի Օքի և Ադեմ Ուզունի մասին է:
Այդ որոշման արդյունքում, ԱՄՆ-ում վերոնշյալ անձանց ունեցվածքը «սառեցվել» է, իսկ ամերիկյան քաղաքացիներին արգելվել է նրանց հետ տնտեսական և առևտրային շփումներ ունենալ:
Նշվում է, որ 2009 թվականին Վաշինգտոնն այդպիսի «պատվի» էր արժանացրել PKK ղեկավարներից Մուրադ Քարայըլանին, Ալի Ռըզա Ալթունին և Զյուբեյիր Այդանին:
Հիշեցնենք, որ թեև ԱՄՆ-ը PKK-ն ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն, թուրքական կողմը շարունակ ԱՄՆ-ին մեղադրում է քողարկված կերպով PKK-ին աջակցելու մեջ, ինչի պատճառով էլ իրենց չի հաջողվում վերջնականապես լուծել խնդիրը:
Ւ դեպ, թուրքական կողմի այդ մտավախությունն ու կասկածը լիովին արդարացրին WikiLeaks-յան բացահայտումները, որոնցում նշված էին, որ ԱՄՆ-ը PKK-ի զինյալներին դիտարկում է որպես ազատության համար մարտնչողներ (և ոչ թե ահաբեկիչներ), բազմիցս թույլ է տվել, որ նրանք Հյուսիսային Իրաքից անարգել ներթափանցեն Թուրքիա և, իրենց «սև գործն» իրականացնելուց հետո, վերադառնան Հյուսիսային Իրաքում գտնվող իրենց ճամբարները:











































