Ամերիկյան ասուպային համայնքի (American Meteor Society) մասնագետները ստուգում են ուրբաթ լույս շաբաթ գիշերը ԱՄՆ-ի և Կանադայի ավելի քան 40 բնակիչներից ստացված հաղորդագրությունները հրե երկնաքարի մասին, որն իբր անցել է ԱՄՆ-ի վրայով՝ հաղորդում է USA Today հեռուստաալիքը:
Twitter միկրոբլոգի օգտատերերը գրել են, որ կանաչ երկնաքարը թռչել է հարավային կամ հարավարևելյան ուղղությամբ:
Նյու Յորքի բնակիչները մի քանի վայրկյան կարողացել են հետևել երկնային մարմնին:
AccuWeather.com կայքը գրում է, որ հավանական ասուպի մասին հաղորդագրությունները դեռևս պետք է ստուգել: