Իսրայելն, ի պատասխան նախօրեին Գազայի հատվածից կատարված հրթիռային հարվածների, անորոշ ժամանակով փակել է Գազա տանող միակ բեռնատար անցակետը, ինչպես նաև կրկնակի կրճատել է պաղեստինցիներին տրամադրված ձկնորսական տարածքը: Այս մասին իսրայելական բանակից տեղեկացրել են РИА Новости-ին:
Հրթիռներից մեկը պայթել է Սդերոտե քաղաքի տներից մեկի բակում, երկրորդն ՝անապատում: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Այս դեպքը համընկել է Իսրայել Օբամայի այցի հետ, ով քննադատել է գրոհայինների գործողությունները և հաստատել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը:
Այս դեպքից հետո Իսրայելն անորոշ ժամանակով փակել է «Քերեմ-Շալոմ» անցակետը, որով մեկուկես միլիոնանոց անկլավն օրական 300-400 բեռնատարներով առևտրային և հումանիտար բեռներ է ստանում: «Այն փակ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքական ղեկավարությունը չի որոշի վերականգնել դրա աշխատանքները»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նախկին գնդակոծումից հետո, որը մեկ ամիս առաջ էր տեղի ունեցել, «Քերեմ-Շալոմը» մեկ շաբաթ չի գործել:
Մեկ այլ պատժիչ միջոց էլ հանդիսացել է Իսրայելի կողմից պաղեստինցի ձկնորսների համար թույլատրված ջրային տարածքի կրկնակի կրճատումը:
Գազայում իշխող ՀԱՄԱՍ շարժումը հերքում է պաղեստինյան ուժերի գնդակոծմանն իր մասնակցությունը: ԶԼՄ-ների տվյալներով՝ պատասխանատվությունն իր վրա է վերցրել սալաֆիների մի փոքր խմբավորում, որը կիսում է «Ալ-Կաիդա»–ի ջիհադական և «ՀԱՄԱՍ»-ի ընդդիմադիր գաղափարախոսությունները:








































