Monday, 22 06 2026
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում

Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի ընդունումը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում

2013 թվականի մարտի 22-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 22-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի նախաձեռնությամբ առաջադրված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը («Prevention of genocide»):Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:

Հայաստանը մշտապես ՄԱԿ-ի շրջանակներում հանդես է եկել ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ նախաձեռնություններով, ներկայացնելով բանաձևերի նախագծեր: Այդ նախաձեռնությունների արդյունքում Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից 1998 թվականին ընդունվել են «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի 50-ամյակին նվիրված», 1999 և 2001 թթ.` «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին» բանաձևերը: 2008 թվականին Մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունվել է «Ցեղասպանության կանխարգելման մասին» բանաձևը: Նշված բոլոր բանաձևերն ընդունվել են կոնսենսուսով` վայելելով անդամ պետությունների լայն աջակցությունը:

Հայաստանի կողմից առաջարկվող բանաձևերը նպատակ ունեին համաշխարհային հասարակության մշտական ուշադրության կենտրոնում պահել «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին» կոնվենցիան, դրան առնչվող այլ փաստաթղթերը և դրանց կիրառման հետ կապված խնդիրները` նպատակ ունենալով ընդգծել ցեղասպանության հանցագործության վերացմանն ուղղված` պետությունների համատեղ ջանքերի անհրաժեշտությունը:

Բանաձևի նախագծի նախապատրաստման ընթացքում ՀՀ պատվիրակությունն անցկացրել է բազմաթիվ երկկողմ և բազմակողմ հանդիպումներ, որոնց արդյունքում հաջողվեց հասնել կոնսենսուսային տեքստի շուրջ համաձայնության:
Այսօր ընդունված բանաձևի տեքստում արտացոլվում են այն բոլոր հիմնական զարգացումները, որոնք տեղի են ունեցել աշխարհում ցեղասպանության կանխարգելման համատեքստում՝ նախորդ՝ 2008 թվականի բանաձևի ընդունումից ի վեր: Բանաձևում առաջին անգամ անդրադարձ է կատարվում ցեղասպանության կանխարգելման հարցում ճշմարտության իրավունքի վերաբերյալ զարգացումներին` կարևորելով ճշմարտության խրախուսումը ցեղասպանության կանխարգելման առումով և քաջալերելով պետություններին համագործակցել ճշմարտության, արդարադատության, վերականգնման և չկրկնման երաշխիքների խթանման հարցերով հատուկ զեկուցողի հետ: Բանաձևում վերահաստատվում է Համընդհանուր պարբերական դիտարկման մեխանիզմների կարևորությունը` հրավիրելով պետություններին իրենց ազգային զեկույցներում ներկայացնելու տեղեկատվություն ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին: Հատուկ ուշադրություն է դարձվում ցեղասպանության կանխարգելման գործում կրթության, մասնավորապես կանխարգելիչ նշանակություն ունեցող կրթական ծրագրերի և նախագծերի իրականացմանը, կառավարությունների և ՄԱԿ-ի համապատասխան գրասենյակների կողմից տեխնիկական աջակցությանը:

Որպես կանխարգելիչ միջոցառում բանաձևը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ երկրների կառավարություններին սահմանել անցյալում կատարված ցեղասպանությունների զոհերի հիշատակի ազգային օրեր` որպեսզի նման սոսկալի հանցագործությունները երբեք չմոռացվեն:

Բանաձևի ընդունումը նաև խորհրդանշական է այն առումով, որ այս տարի լրանում է ցեղասպանության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի 65-ամյակը: Ընդունված բանաձևի համաձայն 2014 թ. ՄԻԽ 25-րդ նստաշրջանի ընթացքում կազմակերպվելու է բարձրաստիճան քննարկում` պետությունների, ՄԱԿ համապատասխան կառույցների և այլ շահագրգիռ մարմինների մասնակցությամբ:

ՄԱԿ-ի Ժնեևյան գրասենյակում ՀՀ ներկայացուցիչն իր ելույթում նշել է. «Ցեղասպանության կանխարգելմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն անցյալում կատարված ցեղասպանությունների զոհերի հիշատակի հարգանքի տուրք է և չկրկնման երաշխիք: Բանաձևը մեր բոլորի ընդհանուր ներդրումն է այդ նպատակին հասնելու համար և անցյալից քաղած դասերի հիման վրա անվտանգ ապագա կառուցելու մեր կոլեկտիվ հանձնառության ապացույցը: Չի կարող լինել ցեղասպանության զոհ մեկ ժողովուրդ, ազգ կամ խումբ` եթե կատարվում է ցեղասպանություն, ապա մենք բոլորս ենք զոհ, քանի որ դա մարդկության դեմ կատարված հանցագործություն է: Այնպես ինչպես չի կարող լինել ցեղասպանության համար մեղավոր կամ պատասխանատու մի կառավարություն կամ որևէ մեկ անձ, մենք բոլորս ենք կիսում պատասխանատվությունը` կանխելու պատասխանատվությունը, պաշտպանելու պատասխանատվությունը»:

Բանաձևը լայն աջակցություն ստացավ, դրան համահեղինակեցին ՄԻԽ բոլոր տարածաշրջանային խմբերը ներկայացնող 54 պետություն: Բանաձևը համահեղինակելու համար բաց կմնա դեռևս երկու շաբաթ:

Հայաստան, Անդորրա, Արգենտինա, Ավստրիա, Ավստրալիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Բելառուս, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Դանիա, Եգիպտոս, Էկվադոր, Էստոնիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լիխտենշտեյն, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Լեհաստան, Խորվաթիա, Կամբոջա, Կոստա–Ռիկա, Կիպրոս, Կոնգո, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Հարավային Սուդան, Հոնդուրաս, Հունաստան, Հունգարիա, Մեքսիկա, Մոնտենեգրո, Միացյալ Թագավորություն, Նիդերլանդներ, Նորվեգիա, Շվեյցարիա, Չիլի, Չեխիայի Հանրապետություն, Պանամա, Պերու, Պորտուգալիա, Ռումինիա, Ռուանդա, Սան Մարինո, Սլովենիա, Սլովակիա, Վրաստան, Ուրուգվայ, Քենիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Բոտսվանա, Բոսնիա-Հերցեգովինա

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում