Ադրբեջանական Apa լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ հետ են կանչվել միանգամից 4 դեսպաններ: Խոսքը Նամըք Ալիևի (Վրաստան), Իսֆենդիյար Վագաբզադեի (Մոլդովա), Ալի Նագիևի (Բելառուս) և Ազեր Հուսեյինի (Ճապոնիա) մասին է:
Ալիևի մեկ այլ կարգադրությամբ Վրաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Ազեր Հուսեյինը, Մոլդովայում` Նամըք Ալիևը, Բելառուսում` Իսֆենդիյար Վագաբզադեն:
Ի դեպ, Բելառուսում Ադրբեջանի արդեն նախկին դեսպան Ալի Նագիևն ազատվել է նաև ԱՊՀ-ի տարբեր մարմիններում Ադրբեջանի մշտական լիազոր ներկայացուցչի պաշտոնից:
Առայժմ Ալիևը չի կողմնորոշվել Ճապոնիայում Ադրբեջանի դեսպանի նշանակման հարցում:








































