Այսօր Մունդիալ-2014-ի ընտրական փուլի շրջանակներում Իսպանիայի ազգային հավաքականն ուժերը կչափի Ֆինլանդիայի ազգայի թիմի հետ: Այդ խաղը Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեին ու պաշտպան Սերխիո Ռամոսին հնարավորություն կտա հերթական ռեկորդները սահմանել:
Դել Բոսկեն Իսպանիայի հավաքականի գլխավորությամբ խաղերի թվով կարող է գերազանցել Լադիսլավ Քբուլի ռեկորդը: Այդ խաղը Դել Բոսկեի համար 69-րդը կլինի:
Ռամոսը կարող է անցկացնել 100-րդ հանդիպումն Իսպանիայի հավաքականի կազմում և դառնալ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը եվրոպական ֆուտբոլի պատմության մեջ (26 տարեկան, 358 օրեկան), ով հատել է 100-ի սահմանը:
Նախորդ ռեկորդը սահմանել էր Լուկաշ Պոդոլսկուն (27 տարեկան, 13 օրեկան):






































