Tuesday, 21 05 2024
Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ պետք է քննարկվի եկեղեցու նկատմամբ հարկային պարտավորությունների կիրառման հարցը
19:20
Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ
19:10
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հասցրած վնասը գնահատվում է 1 մլրդ եվրո
19:00
Չինաստանը կպատասխանի ցանկացած գործողության, որը կխաթարի իր ամբողջականությունը. Չինաստանի ԱԳՆ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
18:45
ԵՄ-ում հաստատել են ռուսական սառեցված ակտիվների եկամուտներն Ուկրաինային ուղղելու ծրագիրը
52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կայացվել բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով
Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է․ Արուսյակ Ջուլհակյան
Ձեր շարժումը անվանեք «Սրբազան դաշինք»՝ Սերժ, Քոչարյան, ՀՅԴ, եկեղեցու որոշ սպասավորներ. Ռ․ Ռուբինյան
Ինչո՞ւ եք հոգեբանական տեռորի միջոցով ուզում դատարկել Կիրանցը. մյուս սահմանամերձ գյուղերը գնացել ե՞ք
Ձեր Ռոբերտ մարգարեն 1.5 տարի առաջ «ավետել» էր՝ սրբազանի կերպարով լաոն պետք է արթնանա
Իրավունք չունեք եկեղեցուց որևէ հավատացյալի վռնդել ու ակնկալում եմ վեհափառի անդրադարձը
Այս օրենքով փաստաբանները անվճար ծառայության համար ստիպված են լինելու վճարել լրացուցիչ գումարներ
18:08
Մեզ հերթական դժոխքի միջով մի’ անցկացրեք, որքան շուտ հեռանաք, այնքան լավ
18:02
Լոնդոն-Սինգապուր չվերթի ժամանակ տուրբուլենտության պատճառով կա 1 զոհ, 30-ից ավելի վիրավոր
ԱԺ նախագահի բազմիմաստ ակնարկը. ինչպե՞ս են անցնում Գաֆարովայի հետ հանդիպումները
Ռայիսիի մահվան գիշերը Պուտինը 2 ժամ խորհրդակցություն է անցկացրել
Հոգևորականը ինչո՞ւ պետք է հարկ չվճարի. Սուրբ Աննա եկեղեցին սեփական գրասենյա՞կ է. Ալեն Սիմոնյան
17:30
ԵՄ-ը Ուկրաինային 3 մլրդ եվրո կհատկացնի ՌԴ սառեցված հաշիվներից
Բաքվի բանտում գտնվող Դավիթ Իշխանյանի անունը չէիք շահարկի. եթե մի քիչ հայ լինեիք
Շարժումը սկզբից ոչ մի բանի մասին էր, հետո պարզվեց՝ 1 ժամ են տալիս հրաժարականի համար
17:15
Ֆրանսիան պաշտպանել է «ՀԱՄԱՍ»-ի և Իսրայելի ղեկավարների ձերբակալման՝ ՄՔԴ դատախազի ձգտումը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է
16:46
Յուրատեսակ տուրք՝ մեծ հային․ ARARAT-ի հատուկ երեկոն՝ նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյակին
16:40
Սլովակիայի վարչապետը գիտակցության է եկել և շփվել բժիշկների հետ
Ռեիսին Իրանում «չարակամներ» ունե՞ր
16:24
ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում գործողության այլընտրանքային տարբերակները
Սուտ է, թե Սփյուռքը դեմ է Փաշինյանին. մերժողները խիստ փոքրամասնություն են, բայց մտահոգություն կա
Բաշար Ասադի կնոջ մոտ ախտորոշել են արյան քաղցկեղ

Կարկուտից և փոթորիկից վնասներ են կրել Արարատի մարզի ութ համայնքներ

Օգոստոսի-ի 22-ի երեկոյան Արարատի մարզում տեղացած կարկուտն ու փոթորիկը զգալի վնասներ են հասցրել մարզի Շահումյան, ք. Արտաշատ, Վերին Արտաշատ, Այգեզարդ, Այգեպատ, Ոստան, Մրգավան, Դաշտաքար համայնքների գյուղացիական տնտեսություններին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը նշել է, որ համայնքներից ստացված ամփոփ տվյալներով` վնասվել է 388 հա խաղողի և 39,25 հա պտղատու այգիներ, ինչպես նաև 80 հա բանջարանոցային կուլտուրաներ ու թութունի արտեր: «Տարբեր համայքներում վնասները եղել են տարբեր չափերի: Ելներով ավագանիներից բաղկացած հանձնաժողովների փաստագրումներից և գույքագրումներից` առանձին հատվածներում վնասները հասնում են 20-80 տոկոսի: Ամենից շատը տուժել է Շահումյան համայնքը»,- ասաց վարչության պետը: Բնական աղետի հաջորդ օրը հիշյալ համայ քներում են եղել վարչության պետն ու մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը, իսկ օգոստոսի 27-ին մարզ է այցելել նաև ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը:

Այն հարցին, թե արդյոք հակակարկտային կայանները չեն կարողացել նպաստել կարկտաբեր ամպերի ցրմանը, Տերտերյանը պարզաբանեց. «Որոշակիորեն նպաստել են աղետի մեղմացմանը: Եթե դրանք էլ չլինեին` վնասի չափերը կհասնեին առավելագույնի»: Նա նաև նկատեց, որ Արարատի մարզում հակակարկտային կայանները տեղադրված են սահմանամերձ համայնքների երկայնքով, իսկ այն համայնքներում, որտեղ տեղի ունեցավ կարկտահարություն ու փոթորիկը, գրեթե չկան կայաններ, ինչն էլ հանգեցրեց նման կորստի:

Տեղացած կարկուտն ու ուժեղ քամին ավերածություններ են պատճառել նաև այգեգործ Սուքիաս Բադալյանի Շահումյան գյուղի տարածքում գտնվող 6 հազար մետր խաղողի այգուն` իր գնահատմամբ հարյուր տոկոսով ոչնչացնելով բերքը, և մասնակի խաղողի վազերը, խաղողասյուները: «Այս տարի մենք սպասում էինք աննախադեպ` 15 տոննայից ավելի բերք, որը մթերելով կունենայինք 2 մլն դրամ գումար: Ողջ տարվա ընթացքում գարնան նախապատրաստական աշխատանքներից մինչև հասուն խաղող ստանալը ծախսել էի 700 հազար դրամ: Ունեի նաև 1 մլն 300 հազար դրամի վարկ, որն այս տարի նախատեսում էի մարել: Հիմա թևաթափ եմ եղել, այլևս ոչինչ անելու ցանկություն չկա»,-ասաց Բադալյանը` ավելացնելով, որ մի քանի ժամում կատարվածը ոչ միայն վնաս հասցրեց այս տարվա ամբողջ բերքին, այլև տվեց տարիների վնաս: «Տարիներ են անհրաժեշտ, որպեսզի կոտրված խաղողի վազերը նորից նման բերք տան, ես նույնիսկ չգիտեմ` հաջորդ տարի կստանա՞մ արդյոք խաղողի գոնե մեկ ճութ բերք: Ամբողջությամբ ավերվել է 10 տարեկան այգիս: Ճիշտ ժամանակն էր տարիների չարչարանքս հետ բերելու»,-ընդգծեց նա:

Այգեգործը պայմանագիր ունի Պռոշյանի կոնյակի գործարանի հետ, օրեր առաջ պայմանավորվածություն էր ձեռք բերել նաև խաղողը հավաքող բանվորների հետ` սեպտեմբերի 20-ին և 21-ին այն հավաքելու և մթերման տանելու համար: Նրա խոսքով` մի քանի օր հետո պետք է կատարվեր սրսկում: «Այլևս ծախս անելու և սրսկումներ կատարելու իմաստ չեմ տեսնում` գոնե հաջորդ տարվանից այգին վերականգնելու գործընթացը սկսելու նպատակով: Այժմ տեղի կունենա այս տարվա բերքի նեխում, ինչն ավելի վտանգավոր է»,-նշեց նա:

Փոթորիկը վնասներ է պատճառել նաև լոլիկի, վարունգի, և այլ բանջարանոցային կուլտրուրաների դաշտերին, ծիրանենիները և այլ ծառերը կիսել մեջտեղից, շուռ տվել բարձր լարման էլեկտրասյուներ, պոկել հաղորդալարեր, շրջել տանիքներ` շպրտելով ավտոճանապերհներին:

Արարատի մարզային փրկարարական վարչության տվյալներով, օգոստոսի 22-ին` ժամը19:30-ից մինչև 20:15-ն ընկած ժամանակահատվածում մարզի Ռանչպար, Նորամարգ, Ազատավան, Բուրաստան, ք. Մասիս, Տափերական, ք. Վեդի և Բաղրամյան համայնքների տարածքում տեղակայված 19 հակակարկտային կայաններով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր մեկ ամպ, և կատարվել է 1396 կրակոց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում