Նավթի համաշխարհային գները աճում են 6 տոկոսի սահմաններում: Այս մասին են վկայում Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում վաճառքի տվյալները:
Մասնավորապես` Brent մակնիշի նավթի արժեքը գերազանցել է մեկ բարելի դիմաց 46 դոլարը:
Երևանի ժամանակով 18:06-ին Brent մակնիշի նավթի ֆյուչերսները թանկացել են 5.62 տոկոսով` հասնելով մեկ բարելի դիմաց 46.05 դոլարի: WTI մակնիշի նավթի մատակարարումները հոկտեմբերին կարժենան մեկ բարելի դիմաց 40.51 դոլար`աճելով 4.95 տոկոսով:








































