Ավստրալիայի հարավ-արևելքում՝ Վիկտորիա նահանգի մի քանի քաղաքներում, երկու տորնադո է մոլեգնել: Աղետի հետևանքով վիրավորվել է առնվազն 20 մարդ: Նրանցից երկուսը գլխի լուրջ վնասվածքներ ունեն, նրանց վիճակը ծայրահեղ ծանր է:
Փոթորիկները շարժվել են 20-50 կմ/ժամ արագությամբ: Դրանք պոկել են տների տանիքները, արմատախիլ արել ծառերը, շրջել ավտոմեքենաները:












































