Saturday, 06 06 2026
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
18:50
Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում
Ձերբակալվել է 194 անձ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով
18:30
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Կառավարության «յոթտոկոսանոց ֆոկուսը». մամուլ

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ինչպես է հաջողվում այսքան դժգոհություններից հետո այղ պաշտոնին մնալ, ասաց. «Աննախադեպ աղքատության, արտագաղթի խայտառակ տեմպերի, փոքր և միջին բիզնեսի հանդեպ նման վայրի քաղաքականություն վարող կառավարությանն ու վարչապետին միայն անհաջող կատակում կարելի է հաջողված համարել: Իսկ եթե տարբեր պաշտոնյաներ կարողանում են միայն իրենց ու իրենց վերադասին հայտնի մանիպուլյացիաներով պահել իրենց աթոռը, ես դա հաստատ հաջողություն չէի համարի»:

– Տիկին Զոհրաբյան, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն «ընտրյալ» լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ինքը գոհ է կառավարության կատարած աշխատանքից, ինչից էլ կարելի է ենթադրել, որ նա մտադիր չէ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ անել: Ըստ Ձեզ՝ ինչն է պատճառը, որ վարչապետի հետ կապված այսքան դժգոհություններից հետո ՀՀԿ առաջնորդը չի պատրաստվում նրան այդ պաշտոնից ազատել:

– Այդ հարցերը պետք է ուղղել հանրապետության նախագահին, ես չեմ կարող նրա փոխարեն նման հարցերի պատասխանել:

– Գուցե Ս. Սարգսյանը դա ԲՀԿի «ինադո՞ւ» է անում, քանի որ մշտապես Աժ ԲՀԿ խմբակցության անդամներն են իրենց դժգոհությունն արտահայտել Տ. Սարգսյանի գործունեության վերաբերյալ:

– Կրկին պիտի ասեմ, որ մենք երբևէ որևէ խնդիր չենք անձնավորել և կոնկրետ անձերի հետ որևէ խնդիր չունենք: Բայց եթե այս կառավարությունը վարչապետի գլխավորությամբ երկիրը հասցրել է սոցիալ-տնտեսական աղետի շեմին, որի հետևանք է սարսափելի արտագաղթը, օրավուր աճող աղքատությունը, ներդրումների գրեթե զրոյական վիճակը (ինչը նշանակում է, որ որևէ մեկը չի ցանկանում ներդրումներ անել տնտեսական հեռանկար չունեցող երկրում), և այս ամենի մասին չխոսել միայն այն պատճառով որ տարբեր վարձկաններ կարող են ասել, թե ԲՀԿ-ն վարչապետի պաշտոնն է ուզում, չի ստացվելու: Մենք շարունակելու ենք իրերը կոչել իրենց անուններով և շարունակելու ենք պատասխաններ պահանջել կոնկրետ պատասխանատուներից: Եվ պետք չէ որակական որևէ ցուցիչով չհիմնավորված 7 տոկոս տնտեսական աճն անընդհատ թափահարել: Դրա տակ բարեկեցության իրական աճ, կենսամակարդակի իրական բարձրացում ուղղակի չկա: Դա տնտեսական մանիպուլյացիոն փուչիկ է, և ցանկացած տնտեսագետ կարող է ապացուցել այդ տոկոսի իրական սնանկությունը: Մեկ բան հստակ է. մեր քաղաքացին այսօր ավելի վատ է ապրում, քան երեկ, արտագաղթը, աղքատությունը ամեն ամիս նախորդի համեմատ աճում են: Ցանկացած սթափ տրամաբանության դեպքում նման արդյունքներ արձանագրած կառավարությունն օր առաջ պիտի հրաժարական տար, այլ ոչ թե հավակներ շարունակելու իր «փառահեղ» կառավարումը: Բայց, կրկնում եմ, դա բացառապես իշխանության որոշելիքն է, և եթե երկիրը սոցիալ-տնտեսական գրեթե դեֆոլտի հասցնելը փայլուն արդյունք է, ապա ես իմ առաջարկն արդեն ներկայացրել եմ՝ եկեք սահմանադրական հանրաքվեով Տիգրան Սարգսյանին հռչակենք ցմահ վարչապետ և խնդիրը փակենք:

Իսկ ԲՀԿն ուսումնասիրե՞լ է, թե կառավարության կողմից ներկայացրած 7.2 տոկոս տնտեսական աճը որ ոլորտներին է վերաբերում, և այս ժամանակահատվածում հատկապես որտեղ է այդ «փայլուն» արդյունքը գրանցվել:

– Կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ մենք բազմաթիվ կոնկրետ հարցեր ունեինք կառավարությանը, սակայն, իմ վստահ համոզմամբ, հատուկ կազմակերպված ձևով երրորդական, չորրորդական գրավոր հարցերը նորից վերապատմելով՝ կոալիցիան ընդամենը ժամանակ ձգեց՝ թույլ չտալով ռեալ, առարկայական հարցեր ուղղել կառավարությանը: Բնականաբար, վարչապետին ու նրա տնտեսական թիմին մենք բազմաթիվ հարցեր ունեինք տնտեսական այն «ֆոկուսի» մասին, թե յոթտոկոսանոց տնտեսական աճի պայմաններում ինչպես է լինում աղքատության և արտագաղթի նման աճ: Սրանք կոնկրետ և հստակ հարցեր են, որ հուզում են Հայաստանի քաղաքացուն:

– Ըստ Ձեզ՝ ո՞րն է Տ. Սարգսյանի հաջողության «գաղտնիքը», նրան հաջողվում է իր «դիրքերում» մնալ:

– Աննախադեպ աղքատության, արտագաղթի խայտառակ տեմպերի, փոքր և միջին բիզնեսի հանդեպ նման վայրի քաղաքականություն վարող կառավարությանն ու վարչապետին միայն անհաջող կատակում կարելի է հաջողված համարել: Իսկ եթե տարբեր պաշտոնյաներ կարողանում են միայն իրենց ու իրենց վերադասին հայտնի մանիպուլյացիաներով պահել իրենց աթոռը, ես դա հաստատ հաջողություն չէի համարի:

– Լավ իսկ որպես նախկին լրագրող՝ հիշո՞ւմ եք մի դեպք, երբ ՀՀ նախագահի հրավիրած ասուլիսի ժամանակ լրագրողների «ձեռքից վերցնեն» տեսախցիկները, նոր թույլ տան մասնակցել ասուլիսին, ինչպես դա արեց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:

– Անկեղծ ասած, ինձ առանձնապես չէին էլ հրավիրում նախագահների ասուլիսներին: Սակայն երբ հրավիրել են, ես նման դեպք չեմ հիշում, որ եղած լինի: Մեկ բան հստակ է. լրագրողի գործունեության ցանկացած խոչընդոտ ինձ համար անընդունելի է:

ՀԳ. Ի դեպ, վերջին օրերին նորից լարվել են ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները, և դրա վկայությունն է թեկուզ այն հանգամանքը, որ ԲՀԿ մամլո քարտուղարը ՀՀ վարչապետին հարցեր էր ուղղել, որոնց, սակայն, պատասխանել էր վարչապետի օգնականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում