Apple-ի iPhone սմարթֆոնը J.D. Power and Associates մարքեթինգային ընկերության անցկացրած հարցման արդյունքում ճանաչվել է ԱՄՆ գնորդների սպասումները ամենից շատն արդարացրած սմարթֆոնը:
iPhone-ը 9-րդ անգամ ստացել է ամենաբարձր գնահատականը:
Հարցման արդյունքներով՝ երրորդ անգամ անընդմեջ առաջին տեղն են զբաղեցրել LG ընկերության սարքավորումները:
Apple-ի iPhone 5 սմարթֆոնի մոդելը դուրս է բերվել վաճառքի 2012թ.-ի սեպտեմբերին: Ոչ պաշտոնական տվյալներով՝ հաջորդ տարբերակը ներկայացվելու է ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում:
Apple-ը iPhone-ի առաջին մոդելը թողարկել է 2007թ.-ին: Այդ ժամանակից ի վեր ընկերությունը վաճառել է ավելի քան 300 մլն սմարթֆոն:








































