Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը ծրագրում են Եվրոպա տեղափոխվել մտական բնակության համար։ Խոսքը մասնավորապես Լոնդոնի մասին է, որտեղ նրանք արդեն անշարժ գույք են փնտրում։
«Նրանք ծրագրում են տուն գնել Լոնդոնում։ Էնջին ցանկանում է ուսումնասիրել ԵՄ քաղաքականությունը ներսից»,- ասել է ամուսինների շրջապատի աղբյուրը US Weekly-ի հետ զրույցում։
Դեռևս հունիսին լուրեր էին պտտվում, որ զույգը 7 ննջասենյակով տուն է նայում Վեսթմինսթերում, սակայն արդյունքում որոշել էին 39 մլն դոլար չծախսել ընտանեկան նոր բույնի վրա։













































