Novate.ru-ի փոխանցմամբ՝ այժմ երաժշտական փառատոնի, մարզական կամ զանգվածային այլ միջոցառումներին մասնակցելու դեպքում կարելի է չվախենալ ամբոխի մեջ ընկերներին կորցնելուց։ Անգամ եթե դա տեղի ունենա, ապա նրանց գտնելու հարցում կօգնի «խելացի փուչիկը»։
Խոսքը Pepsi Max-ի մասին է, որը կօգնի վիթխարի ամբոխում գտնել ընկերոջը։ Փորձարկումները ցույց են տալիս, որ անսովոր գաջետը գործում է անխափան, և որ այն փնտրում է ոչ թե հենց մարդկանց, այլ նրանց էլեկտրոնային սարքերը, ինչն իրականացվում է GPS և Wi-Fi տեխնոլոգիաների միջոցով։
Նրա գործելու սկզբունքը բավական պարզ է։ Մարդիկ, որոնք փնտրում են միմյանց, պետք է Pepsi Max-ին միանան իրենց սմարթֆոնների կամ պլանշետների օգնությամբ։ Դրանից հետո նրանցից մեկը խնդրելու է ցույց տալ, թե որտեղ են մյուսները։ Դրանից հետո Pepsi Max-ն անցնում է գործի, և երբ գտնում է ընկերներից մեկին, նրա լուսնային էկրանին հայտնվում են սլաքներ, որոնք ցույց են տալիս թիրախի գտնվելու վայրը։







































