2018-ին Նիդեռլանդների էլեկտրական գնացքների 100 տոկոսը նախատեսվում է օգտագործել քամու էներգիայով: Էներգիան կմատակարարվի քամու էլեկտրակայաններից, որոնք գտնվում են Նիդեռլանդներում, Սկանդինավիայում և Լատվիայում, գրում է Popular Science կայքը:
Հոլանդական երկաթուղային փոխադրողը 2014-ին պայմանագիր է ստորագրել մի ընկերության հետ, որը զբաղվում է այլընտրանքային աղբյուրներից էներգիայի արտադրությամբ: 2015-ին քամու էներգիայով են աշխատում էլեկտրական գնացքների մոտ կեսը: 2016-ին այլընտրանքային աղբյուրով կօգտագործվեն գնացքների 70 տոկոսը, իսկ 2018-ին` բոլորը:








































