Thursday, 18 06 2026
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
09:50
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
Սպասվում է կարճատև անձրև
Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան

Ջունգլն ու իր մարդասպան բանդան թքած ունի դատարանի վրա. նրանք փախուստի փորձ են արել և վթարվել

Ազատամարտիկ Վարդան Թումանյանին ծեծելով սպանած Ջունգլ մականունով Գևորգ Սարգսյանը իր ազգական, նույն գործով ամբաստանյալ Սարգիս Ղուկասյանի հետ վերջերս փորձել է հատել սահմանը, ապօրինաբար լքել Հայաստանի տարածքը, սակայն վթարի են ենթարկվել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկի քույրը՝ Մարիետա Թումանյանը՝ հավելելով, որ դա իրենց տեղեկությունն է, որը իրենք դատարանին հորդորել են լրացուցիչ պարզել, քանի որ ամբաստանյալները 2 դատական նիստ է, չեն ներկայանում, թեև պատշաճ իրազեկված են:

«Այո՛, մենք հավաստի աղբյուրից գիտենք, որ այդ մարդասպանները փախուստի փորձ են արել, բայց վթարի են ենթարկվել ու վնասվածքներ ունեն: Դրա համար էլ նիստերին չեն գալիս: Այդ Ջունգլը իր շրջապատում ասել է, որ գլորվել են ձորը, մեքենան գարմոշկա է դարձել, ու իրենք ջարդուխուրդ են եղել»,- ասաց տիկին Մարիետան՝ հավելելով. «Էս մարդիկ էնքան վստահ են, որ վերջ, ամեն ինչ ավարտվեց, արդեն ազատության մեջ են ու ինչ ուզեն՝ կանեն, ուր ուզեն՝ կգնան: Դատարանի վրա էլ թքած ունեն»:

Նշենք, որ ազատամարտիկին ծեծած 4 հոգին էլ կարճ ժամանակ անց հայտնվեցին ազատության մեջ՝ ստորագրությամբ չհեռանալու պայմանով:

Վարդան Թումայնի մարմնի դատաբժշկական փորձաքննությունը դեպքից հետո պարզել էր, որ մահը վրա է հասել գլխին հասցված բութ հարվածների արդյունքում, սակայն մի քանի ամիս առաջ՝ մայիսին, դատաբժշկական կրկնակի փորձաքննություն էր նշանակվել, և պարզվել էր, որ Թումանյանը մահացու հիվանդ է եղել, այդ օրը պետք է մահանար, պարզապես ծեծը համընկել է դրան: Եվ հենց այդ երկրորդ փորձաքննության հիման վրա էլ ամբաստանյալները հայտնվեցին ազատության մեջ՝ չնայած ազատամարտիկի հարազատները վստահ են, որ «մարդասպանները ազատության մեջ հայտնվել են նախաքննական մարմնին կաշառելու արդյունքում»:

«Առաջին լրատվական»-ը տուժողի իրավահաջորդների պաշտպան Հայկ Ալումյանից հետաքրքրվեց՝ արդյոք ամբաստանյալների կողմից իրականացրածը փախուստի փորձ չէ, որը ենթադրում է քերական պատասխանատվություն: Ալումյանը, սակայն, ասաց, որ ինքը տեղյակ չէ կատարվածի մանրամասներից, սակայն «այդ անձինք ազատության մեջ հայտնվել են ստորագրությամբ չբացակայելու պայմանով, և եթե դուրս են եկել քաղաքից, ապա պարտավոր էին դատավորին տեղյակ պահել իրենց քայլերի մասին, ինչը չի արվել, քանի որ նրանք երկու դատական նիստի չեն ներկայացել»:

Նշենք, որ ստորագրությամբ քաղաքից չբացակայելու պայմանով ազատ արձակված երկու ամբաստանյալներն էլ ձերբակալված չեն առանց թույլտվության քաղաքից բացակայելու համար, որը կարող է և որակվել որպես փախուստի փորձ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում