Եգիպտոսի սոցիալական ու ապահովագրական հարցերով նախարարությունը պաշտոնապես գրանցել է երկրում առավել ազդեցիկ իսլամական շարժումը՝ «Մուսուլման եղբայրները»: Ինչպեես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին լրագրողներին հայտնել է գերատեսչության ղեկավար Նագվա Խալիլը:
«Նախարարությունը Եգիպտոսում «Մուսուլման-եղբայրներ» հասարակական կազմակերպությունը գրանցելու հայց է ստացել և անհրաժեշտ փաստաթղթերի ստուգումից հետո այն գրանցել է համապատասխան ռեեստր՝ 2013 թ-ի 644 համարի տակ»,- ասել է եգիպտացի նախարարը:
Խալիլը մանրամասնել է, որ «Մուսուլման եղբայրներ» խմբավորման կողմից փաստաթղթերը ներկայացվել են ընդամենը 2 օր առաջ՝ մարտի 19-ին, իսկ գրանցումը կատարվել է Եգիպտոսի նոր Սահմանադրության 51-րդ հոդվածի համաձայն:
«Մուսուլման եղբայրները» մինչ օրս Եգիպտոսում պաշտոնական գրանցում չուներ:








































