ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Մոնետա քաղաքի տարածքում չարագործը ուղիղ եթերի ժամանակ սպանել է CBS հեռուստաալիքի մասնաճյուղի հաղորդավարին և օպերատորին: Այդ մասին գրում է Lenta.ru-ն:
Պարբերականը ճշտել է, որ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 6:45, երբ հաղորդավարը իր զրուցակցուհուն հարց է տվել տեղական բիզնեսի մասին:
«Սպանվել է 24-այմա լրագրողուհի Էլիսոն Փարկերը և 27-ամյա օպերատոր Ադամ Ուորդը: Կրակողը հետախուզման մեջ է, ոստիկանությունը փորձում է պարզել հանցագործության դրդապատճառները»,- ավելացրել են լրագրողները:
https://youtu.be/qUTRfG50j9Q











































