Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց «6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի պաշտպան Արտակ Գարոյանի բողոքը՝ անփոփոխ թողնելով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մուշեղ Մխիթարյանի պաշտպան Արտակ Գարոյանը՝ նշելով, որ իր պաշտպանյալ ցանկություն էր հայտնել ներկա գտնվել բողոքի քննությանը և այսօրվա նիստին մասնակցել է:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ պաշտպանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել պահանջելով բեկանել և փոփոխել առաջին ատյանի դատարանի՝ իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման որոշումը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում








































