Ոմն Սքոթ Ուիլսոնն օգտագործած իրերի խանութ է բերել մի թավջութակ՝ 7000 ֆունտ, և Ստրադիվարիուսի ջութակը՝ 8000 ֆունտ արժողությամբ՝ փորձելով դրանց դիմաց գումար ստանալ թմրանյութի հերթական չափաբաժինն ընդունելու համար:
Դրանից առաջ գող և թմրամոլ Սքոթին հաջողվել է թալանել Europe Orchestral Ensemble-ն: 15 հազար ֆունտ արժողությամբ հազվագյուտ գործիքներն անհաջողակ գողը խանութ է բերել, որտեղ նրան դրանց համար ընդամենը 60 ֆունտ են տվել: Սակայն գողը դրանք ծախսել չի հասցրել, նրան միանգամից ձերբակալել և բանտ են տեղափոխել, ընդ որում՝ իր իսկ նախաձեռնությամբ:
Գողացված ջութակը Լորենցո Նեուդոֆի հազվագյուտ գործիքներից է, որը ստեղծվել է 1878 թ.: Դրա տերն ասել է, որ ջութակն իր ամբողջ կյանքն է, և այն ոչ մի բանի հետ չի կարելի փոխել:
Ի պատիվ գողի՝ երբ նա տեսել է գողացված գործիքների մասին հայտարարությունը և նկարներում ճանաչել է դրանք, ինքն է կապվել ոստիկանների հետ: Ուիլսոնի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը գործիքների գնի մասին իմացել է դրանց մասին հայտարարությունից:
Բացի վերը նշված գողություններից, տղամարդը խոստովանել է նախինում կատարած ևս 13 գողությունների մասին և խնդրել, որ դրանք նույնպես հաշվի առնվեն:








































