Հունաստանի հարավում՝ Սպարտա պատմական շրջանում հնագետները պեղել են պալատի ավերակներ։ Պալատը դասվում է միկենյան քաղաքակրթությանը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Հունաստանի մշակույթի նախարարության տվյալներով՝ օբյեկտը թվագրվում է մ.թ.ա. 17-16 դարերով։
Պեղումների վայրում մասնավորապես հայտնաբերվել են պաշտամունքի առարկաներ, կավե արձանիկներ, ցլի գլխի պատկերով բաժակներ, թրեր և խճապատկերի կտորներ։
Նախարարության հայտարարության համաձայն՝ գտածոն թույլ կտա նոր տեղեկատվություն ստանալ միկենյան դարաշրջանի բնակչության լեզվական համակարգերի և հավատալիքերի մասին։
Պեղումներն այդ տարածաշրջանում կատարվում են 2009 թվականից։









































