Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Իշխանություն-կուսակցություններ պայմանավորվածությունների խորհրդավոր փաթեթը

Հայաստանում սահմանադրական փոփոխությունների գործընթացը իր գագաթնակետին է հասնում տնտեսական տարվա եզրափակմանը զուգընթաց: Այս տեսանկյունից, գործընթացը ինչ-որ իմաստով նաև տարածվում է տնտեսական իրողությունների վրա, որոնք, մեղմ ասած, այնքան էլ հուսադրող չեն: Ըստ որում՝ ոչ միայն հուսադրող չէ ներկան, այլ նաև ապագայի համար ըստ էության չեն նշմարվում շոշափելի հեռանկարներ:

Նման իրավիճակում, երբ բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի ծանրացումը անխուսափելի է, սահմանադրական գործընթացի շուրջ, այսպես ասած, ներքաղաքական կոնսուլտացիաները ըստ էության նշանակում են կոնսուլտացիաներ բնակչության սոցիալական դժգոհությունը մեղմելու մեխանիզմների շուրջ: Բանը միայն այն չէ, որ քաղաքական կուսակցություններն ու իշխանությունները սահմանադրական փոփոխությունների գործընթացով հասարակությանը կշեղեն սոցիալ-տնտեսական խնդիրներից և մի քանի ամիս կզբաղեցնեն կեղծ օրակարգով, իրենց դեմով ու կողմով:

Տնտեսական ծանրությունը, սոցիալ-տնտեսական բարդությունները սահմանադրական գործընթացում կունենան ավելի խոր և, այսպես ասած, ավելի փաթեթային շոշափում և ըստ ամենայնի ներքաղաքական պայմանավորվածությունների փաթեթում, որ ձեռք կբերվեն իշխանությունների ու քաղաքական ուժերի միջև, որոնք ըստ էության արդեն իսկ զգալիորեն ձեռք են բերվել:

Ներկայումս ամառային շրջան է և հանրության համար սոցիալ-տնտեսական իրավիճակի ամենաթեթև շրջանը, առավել ևս՝ գյուղատնտեսական բարեբեր տարվա հանգամանքով պայմանավորված: Աշնան խորացմանը զուգընթաց հանրությունը կսկսի զգալ տնտեսական ծանրությունը, ինչը նշանակում է, որ կմեծանա սոցիալական ներքին լարվածությունը և հետևաբար նաև սոցիալական հենքի վրա հնարավոր դժգոհությունների ռիսկերը:

Այստեղ, իհարկե, խնդիրը կլինի ոչ միայն սահմանադրական թեմատիկայով շեղել, սահմանադրական աղմուկով խլացնել այդ դժգոհությունը, այլ նաև կառավարել այն կուսակցական լծակներով: Իշխանությունների համար, որոնք տնտեսական քաղաքականության ասպարեզում լիակատար ձախողման են ենթարկվում, սա, ըստ էության, ռազմավարական նշանակություն ունեցող խնդիր է, ըստ այդմ գրեթե բացառվում է, որ այդ մասշտաբի ու նշանակության խնդիրը չհայտնվեր սահմանադրական գործընթացի շուրջ իշխանություններ-քաղաքական ուժեր պայմանավորվածությունների սեղանին:

Այսպիսով, առաջիկայում հանրային, սոցիալական բողոքի դրսևորումներում կուսակցական մասնակցությունն ու ներգրավվածությունը ըստ էության դառնում է ռիսկային, քանի որ դժվար է ասել, թե իշխանությունների հետ ինչպիսի պայմանավորվածության շրջանակում է այս կամ այն կուսակցությունը ներգրավվելու հասարակական որևէ հնարավոր բողոքի կամ դժգոհության արտահայտման գործընթացում: Մի բան երևի թե ակնհայտ է, որ սահմանադրական գործընթացի մեջ ակտիվորեն ներգրավվող քաղաքական միավորները, ըստ որում՝ անկախ հայտնվող դիրքորոշումից, ըստ էության առնվազն այդ շրջանում չեն կարող հասարակական շահերի հուսալի գործընկեր հանդիսանալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում