Friday, 05 06 2026
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ

«Թուրքիան քրդերի խնդիրը լուծելուց հետո սևեռվելու է նաև հայերի խնդրի վրա». թուրքագետ

«Քրդստանի աշխատավորական կուսակցության» առաջնորդ, անազատության մեջ գտնվող Աբդուլլահ Օջալանի ծրագրի համաձայն՝ քուրդ զինյալների զինաթափման դիմաց Թուրքիայի իշխանությունները խոստանում են բարելավել երկրի բնակչության 20 տոկոսը կազմող քրդերի քաղաքական իրավունքները:

Որպես փոխադարձ վստահության ամրապնդման առաջին քայլ՝ Իրաքի հյուսիսում գործող քուրդ ապստամբներն անցյալ շաբաթ ազատ էին արձակել Թուրքիայի ութ քաղաքացիների:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ սա Թուրքիայում քրդական խնդրին վերջնական լուծում չի տա, սակայն որակական փոփոխություն կարելի է ակնկալել. «Չեմ կարծում, որ այն կտա վերջնական լուծում, սակայն, այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ որակական լիովին այլ մակարդակ է սկսվում, և դա շնորհիվ նրան, որ քրդերը, բացի ռազմական ոլորտից, ակտիվորեն ներգրավվել են նաև քաղաքականության մեջ: Այսօր անգամ թուրքական խորհրդարանում որոշակի թիվ են կազմում քուրդ պատգամավորները։ Հատկանշանական է որ այս ամենը հանգեցնելու է քաղաքական երկխոսությունների, և սա լինելու է քաղաքական երկխոսության արդյունքներից մեկը»:

Մեր զրուցակցի գնահատմամբ՝ Օջալանի այս մեսիջը չի կարող բավարարել բոլոր քրդերին, քանի որ այնտեղ կա նաև ավելի ծայրահեղական տրամադրություններ ունեցող զանգված, որը ձգտում է լիակատար անկախության. «Այնուամենայնիվ, հաշվի առնելով ուժերի հարաբերակցությունը՝ քրդերի և թուրքական իշխանությունների, կարծում եմ, որ սա նաև ինչ-որ տեղ քրդական հարցի որոշակի հանգրվանային շրջափուլերից մեկը կարող է դառնալ»:

Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է Թուրքիայում քրդական խնդիրը լուծելուց հետո առաջնային դառնա հայերի խնդիրը, Ռ. Մելքոնյանը պատասխանեց. «Ընդհանրապես Թուրքիայում ակտուալ է բոլոր էթնիկ խմբերի հարցը, սակայն կարծում եմ, որ հայկական հարցն ունի նաև մի փոքր այլ բնույթ։ Եթե քրդերինը առավելապես տեղավորվում է քաղաքական խնդիրների համատեքստում, ապա հայերի հարցը բազմաշերտ է. այնտեղ կա և պատմական պահանաջատիրություն, պատմական խնդիր, ցեղասպանության հետ կապված խնդիր, իրավական խնդիր, ինչպես նաև կա արտաքին քաղաքական խնդիր, Թուրքիայի ճնշողական քաղաքականությունը՝ այնտեղ բնակվող հայերի նկատմամբ, Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հետ և հայության հետ ընդհանրապես։ Այնպես որ կարծում եմ հայկական խնդիրը Թուրքիայում զբաղեցնում է բավականին կարևոր տեղ: Ճիշտ է, քրդական խնդիրն առավել ակտուալ է այս պահին, սակայն հայկական խնդիրն ունի իր ուրույն տեղը, որը երբեմն ստվերվում է քրդական խնդրի պատճառով, սակայն այն միշտ էլ իր կարևոր և որոշիչ տեղն ունի թուրքական քաղաքականության մեջ, քանի որ հայկական հարցի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը մեծ մասամբ դեստրուկտիվ է, և կոնստրուկտիվ որևէ տարր այնտեղ այս պահին չեմ կարող արձանագրել:

Ես նախ չեմ կարծում, որ սրանով քրդական հարցը վերջնական կլուծվի, երկրորդը՝ կարծում եմ, որ հայկական հարցի նկատմամբ այսպես թե այնպես սևեռուն ուշադրություն Թուրքիայում կա։ Եթե քրդական խնդիրը մի փոքր հանդարտվի, ավելի ակտուալ են դառնալու մյուս խնդիրները։ Դրանց մեջ կարող է մտնել Կիպրոսի խնդիրը, հայկական խնդիրները, այնպես որ Թուրքիան խնդիրներով լի պետություն է և դժվար է առանձնացնել, թե որ մեկը առաջնային խնդիր կդառնա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում