Ավարտվեց Հայաստանի ազգային և մինչև 21 տարեկանների հավաքականների հանդիպումը:
Հայաստանի ազգային հավաքականի կազմում Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Էդգար Մանուչարյանը: 1:0 հաշվով ավարտվեց առաջին խաղակեսը:
Երկրորդ խաղակեսի սկզբում գոլի հեղինակ Էդգար Մանուչարյանին փոխարինեց Արթուր Սարկիոսվը, սակայն 11 րոպե անց Մանուչարյանը վերադարձավ խաղադաշտ՝ փոխարինելով Յուրա Մովսիսյանին:
Երկրորդ խաղակեսի 11-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը գրավեց Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասը, ով այդ պահին հանդես էր գալիս երիտասարդական թիմում:
Երկրորդ խաղակեսի վերջնամասում Էդգար Մանուչարյանը կրկին գոլ խփեց` դառնալով դուբլի հեղինակ: Իսկ խաղն ավարտվեց 3:0 հաշվով`հօգուտ Հայաստանի ազգային ընտրանու:
Ըստ պայմանավորվածության, թիմերը կանցկացնեն 2ական խաղակես՝ յուրաքանչյուրում 35 րոպե: Հետևեք թարմացումներին:







































