Tuesday, 16 06 2026
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան

Քաթարական կողմը ողջունում է շինարարության ոլորտում հայ մասնագետների ներգրավումը

Քաթարի Պետություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ փոխվարչապետ, հայ-քաթարական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանն այսօր Դոհայում հանդիպել է Քաթարի Պետության վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Համադ բին Ջաբեր ալ Թանիի հետ:

Քննարկվել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման և, հատկապես, տնտեսական կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր: Հանդիպմանը նշվել է, որ թե հայկական, թե քաթարական կողմը շահագրգռված են հարաբերությունների խորացմամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են միջկառավարական հանձնաժողովի գործունեության հարցերին, անհրաժեշտ համարեցին այս տարվա ընթացքում հանձնաժողովի առաջին նիստի անցկացումը` նկատելով, որ այն նոր ազդակ երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացմանը և արդյունավետ փոխգործակցության հիմք կստեղծի: Քննարկվել են հանձնաժողովի նիստի անցկացման հնարավորություններն ու ժամկետները: Նշվել է, որ կողմերն արդեն համաձայնեցրել են տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող շուրջ մեկ տասնյակ միջպետական փաստաթղթեր, որոնց ստորագրումն էապես կնպաստի երկկողմ կապերի ակտիվացմանը:

Կարևորվել է նաև գործարար շփումների աշխուժացումը, երկու երկրներում կազմակերպվող միջազգային գործարար համաժողովներին, ցուցահանդեսին գործարարների մասնակցության խրախուսումը: Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից կողմերն ընդգծել են Հայաստանի և Քաթարի միջև ուղիղ օդային հաղորդակցության հաստատման անհրաժեշտությունը:

Փոխվարչապետը տեղեկություններ է ներկայացրել Հայաստանում իրականացվող տարածաշրջանային նշանակության ծրագրերի մասին` նկատելով, որ հատկապես առևտրատնտեսական ու ներդրումային ոլորտներում առկա է փոխգործակցության մեծ ներուժ: Քաթարի վարչապետը նույնպես ընդգծել է, որ իր երկիրը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարելու և փոխշահավետ ծրագրերի իրականացմանը մասնակցելու հնարավորություններով:

Փոխվարչապետ Ա. Գևորգյանի մյուս հանդիպումը Քաթարի մունիցիպալ գործերի և քաղաքային պլանավորման նախարար Աբդուլռահման բին Խալիֆա ալ Թանիի հետ էր:

Զրուցակիցները քննարկել են համագործակցության հարցեր` ընդգծելով, որ առկա է փոխգործակցության մեծ ներուժ: Կողմերն առանձնահատուկ ընդգծեցին, որ միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումն էապես կնպաստի առևտրատնտեսական կապերի զարգացմանը: Երկուստեք կարևորվել է հանձնաժողովի նիստի օրակարգում ոլորտային համագործակցության հարցերի ընդգրկումը:

Անդրադառնալով գործակցության կոնկրետ ուղղություններին` զրուցակիցները հեռանկարային են համարել գյուղատնտեսության, գյուղմթերքի արտահանման, քաղաքաշինության ոլորտներում համագործակցությունը: Նշվել է, որ քաթարական կողմը ողջունում է շինարարության ոլորտում հայ մասնագետների ներգրավումը` հաշվի առնելով նրանց փորձն ու հմտությունները, ինչպես նաև պատրաստ է ուսումնասիրել հայկական շինանյութի, մասնավորապես, քարի ներկրման հնարավորությունները: Քննարկվել է նաև Հայաստանի ոլորտային բուհերում քաթարցի ուսանողների պատրաստման հարցը, պայմանավորվածություն ձեռք բերվեց հարցի կապակցությամբ քննարկումները հետագայում շարունակել:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կողմերն առանձնահատուկ կարևորել են երկու երկրների միջև ապակենտրոնացված մակարդակով համագործակցության ձևավորման ուղղությամբ աշխատանքների իրականացումը: Նշվել է, որ արդեն պատրաստ է Երևանի և Դոհայի միջև համագործակցության մասին համաձայնագիրը, որն առաջիկայում կներկայացվի կողմերի ստորագրմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում