BMW-ի մյունխենյան թանգարանում բացվել է իր տեսակի մեջ պատմության մեջ առաջին ցուցադրությունը՝ նվիրված Rolls-Royce Motor Cars ընկերությանը:
Ցուցադրությունը բաց կլինի մինչև մարտի վերջ՝ հայտնում է korrespondent.net-ը:
Այս յուրահատուկ ցուցադրությունը, որը կրում է «Ձգտում կատարյալին» անվանումը, նշանավորում է BMW Group կոնցեռնի գլխավորությամբ Rolls Royce մակնիշի վերածննդի 10-ամյա հոբելյանը:
Ցուցահանդեսի բացումը համընկնում է մեկ այլ կարևոր իրադարձության՝ սըր Հենրի Ռոյսի ծննդյան 150-ամյակի հետ:
Ժամանակագրական կարգով կազմակերպված ցուցադրությունը՝ վառ դետալներով, ցույց է տալիս ուլտրալյուքս դասի համաշխարհային առաջատար ավտոարտադրողի պատմությունը՝ ընկերության հիմնադիրներ սըր Հենրի Ռոյսի ու Չարլզ Ստյուարտ Ռոլսի՝ 1904թ. հանդիպումից մինչև մեր օրերը:
Ցուցադրության համար BMW-ի թանգարանի 5 հարկերում առանձնացված է ավելի քան 1000 քմ:
Ցուցանմուշների շարքում է 15 Rolls Royce՝ ստեղծված 1907-2012թթ.:








































