Անգլիական «Էվերթոն»-ի պաշտպան Ջոն Սթոունզը պատրաստվում է փոխել ակումբային գրանցումն այս ամռանը:
21-ամյա կենտրոնականը դիմել է լիվերպուլյան ակումբի ղեկավարությանը, որպեսզի վերջիններս արագացնեն նրա տրանսֆերի իրականացումը: Սթոունզի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Չելսի»-ն, որն անգլիացու տեղափոխության դիմաց պատրաստ է 30 միլիոն ֆունտ վճարել:
Տեղեկություններ կան նաև այն մասին, որ անհրաժեշտության դեպքում Մոուրինյոն առաջարկը կարող է հասցնել 40 միլիոնի:








































