Twitter-ն արգելափակել է Politwoops նախագիծը, որն արխիվացնում էր քաղաքական գործիչների ջնջված թվիթները: Այս մասին հաղորդում է The Independent-ը:
Politwoops-ը կառավարում էր Open State Foundation հիմնադրամը: Ծառայությունը մոնիթորինգի էր ենթարկում քաղաքական գործիչների միկրոբլոգները և հրապարակում հաղորդագրությունները, երբ նրանցից որևէ մեկը ջնջում էր իր թվիթը: Twitter-ի խոսքերով` օգտատերերը պետք է հնարավորություն ունենան ցանկացած պահի ջնջել իրենց հաղորդագրությունները:
Նշենք, որ Politwoops-ը գործում էր աշխարհի 30 երկրներում:








































