Իսպանական Marca պարբերականը հաղորդում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի և թիմի մարզիչ Ռաֆայել Բենիտեսի միջև լարվածությունը շարունակում է պահպանվել:
Պորտուգալացի եզրայինն իրեն անտեսված է զգում, քանի որ Բենիտեսը շեշտը փորձում է դնել Գարեթ Բեյլի վրա: Իսպանացի մասնագետը կարծում է, որ Բեյլն ավելի լավ կարող է հանդես գալ ձախ եզրում, իսկ Ռոնալդուն պնդում է հակառակն ու ցանկանում մնալ իր դիրքում: Պորտուգալացին դեռևս պահում է իր դիրքը, բայց մտածում է, որ իրեն մոռանում են;
Ռոնալդուն մինչմրցաշրջանային հավաքների ընթացքում անցկացրած 6 խաղերում ընդամենը մեկ գոլ է խփել: Նրա և Բենիտեսի շփմանը հետևողները հաստատում են, որ պորտուգալացին և մարզիչն իրար հաճախ չեն հասկանում: Ֆուտբոլիստը ասում է, որ Բենիտեսի մարզումային մեթոդները ավելի կոշտ են, քան նախկին մարզիչ Անչելոտիինը:







































